Խոստացված գրքերը Կոմիտաս Վարդապետին նվիրված Հայ եկեղեցու պատմության հատընտիր նմուշներից էին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

332503010_910617700184045_8504227916974284824_n

Այս խորհրդանշական՝ Մայրենի լեզվի օրը Ազգային ժողովի իմ աշխատասենյակում ընդունեցի Գրքի տոնին նվիրված մրցույթի մասնակիցներին։ Այս մասին ֆեյսբուքյան իրէջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

«Խոստացված գրքերը Կոմիտաս Վարդապետին նվիրված Հայ եկեղեցու պատմության հատընտիր նմուշներից էին:

«Մայրենի լեզվի անաղարտության պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս պարտականությունը։ Հույս ունեմ, որ գիրքը ոչ միայն կպահեք որպես հուշ, այլև կընթերցեք»,- նշեցի իմ խոսքում։

Հյուրերին ծանոթացրի խորհրդարանի աշխատանքներին, կազմակերպեցի շրջայց ԱԺ շենքում, այցելեցինք թանգարան»,-գրել է նա։

--00—ՅՄ