Երևանում քրեական պատմություններով հայտնի անձի անչափահաս տղայի վարած «Lexus»-ը տեղափոխվեց «պլաշատկա»

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News

Screenshot 2023-02-21 195936
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ փետրվարի 19-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները ճանապարհային երթևեկության կանոնները չարամտորեն խախտելու համար Երևանի Արաբկիր վարչական շրջանում հայտնաբերել և Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Lexus ԼX 570 մակնիշի 77 KZ 777 համարանիշի ավտոմեքենան:

Պարզվել է, որ ՀՀ ՆԳՆ Ոստիկանության ՊԾ Երևանի գնդում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, որ ավտոմեքենան վարում է վարորդական իրավունքի վկայական չունեցող անչափահաս։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մեքենան վարել է հանցագործ աշխարհում և քրեական պատմություններով հայտնի Նորատուսցի Ալիկ Բանդուրյանի 16-ամյա որդին։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ