Տեղեկություն էր ստացվել, որ «Կապան» ԲԿ-ի հիվանդներից մեկի հարազատները խուլիգանություն են կատարել 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News

1

Փետրվարի 27-ին ոստիկանության Կապանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ փետրվարի լույս 25-ի գիշերը «Կապան» բժշկական կենտրոն բուժօգնության տեղափոխված հիվանդներից մեկի հարազատները հիվանդանոցի ընդունարանում կատարել են խուլիգանություն, հարվածներ են հասցրել հերթապահ բժշկին և շտապօգնության մեքենայի վարորդին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ խուլիգանությունը կատարել են կապանցի 31 և 30 տարեկան երկու երիտասարդ: Նրանք հայտնաբերվել և ներկայացվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Կազմված փաստաթղթերն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմին:

--00—ԼՄ