Ծիլքարի մոտ բախվել են վրացական համարանիշով Mercedes GL-ը և Volkswagen-ը, պատճառը մերկասառույցն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News

1

Մարտի 3-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։40-ի սահմանում Երևան-Վանաձոր ավատոճանապարհի Ծիլքար գյուղի վարչական տարածքում բախվել են վրացական համարանիշներով Mercedes GL և Volkswagen մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է։

Վթարի փաստով Բ․ Սարգսյանի կողմից նախաձեռնվել է վարույթ։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը։ 

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են Ոստիկանության Արագածի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, պարեկներն ու ոստիկանները աղբյուրին ասել են, որ վթարի պատճառը ճանապարհի մերկասառույցն է եղել։ 

--00—ԼՄ