Պարգևատրվել են 2022 թ. սեպտեմբերի ագրեսիայի հետևանքով Արմավիրի մարզից զոհված զինծառայողները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News

335166845_738026714600762_4397470257883388363_n

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել են 2022 թվականի սեպտեմբերի 13-15-ը մարտական գործողությունների հետևանքով Արմավիրի մարզից զոհված զինծառայողները:

Զոհված զինծառայողների հետմահու պարգևատրման արարողակարգը տեղի է ունեցել Արմավիրի մշակույթի տանը:

Արարողակարգին ներկա էին Արմավիրի հոգևոր թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տեր Սիոն արքեպիսկոպոս Ադամյանը, Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, Արմավիրի մարզպետարանի զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Անդրանիկ Լալայանը, Գյումրու կայազորի պետ գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը, Արմավիրի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան ուսումնական զորամասի հրամանատար, գնդապետ Դավիթ Ալեքսանյանը, ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, մարզի համայնքների ղեկավարները, զինծառայողներ ու զոհվածների հարազատներ:

«Ընդունեք խոնարհումս ընկած հերոսների հիշատակին, քանզի նրանք ընկել են հանուն Հայաստանի Հանրապետության, հանուն Արցախի, հանուն աշխարհասփյևռ հայության: Իսկ մենք՝ ապրողներս, ամեն հնարավորը պետք է անենք՝ նրանց անմահությունն իմաստավորելով մեր պետության հզորացմամբ և մեր ժողովրդի բարեկեցությամբ»,- ասել է Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:

Հայրենիքի նվիրյալ հերոսներն են՝

1. Լեյտենանտ Գեղամյան Էրիկ Արտակի (գ. Սարդարապատ), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

2. Շարքային Օհանյան Գուգարք Արմանի (գ. Զարթոնք), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

3. Շարքային Թովմասյան Ռուսլան Վալտերի (գ. Շենավան), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

4. Շարքային Բարսեղյան Էդիկ Սմբատի (ք. Մեծամոր), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

5. Շարքային Կարապետյան Վահե Ստեփանի (գ. Արաքս), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

6. Շարքային Բալաբեկյան Հակոբ Կարապետի (գ. Արտիմետ), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

7. Շարքային Սարգսյան Վահագն Արմենի (գ. Խանջյան), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

8. Շարքային Չաթոյան Արման Բադրի (գ. Ջրառատ), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

9. Շարքային Գրիգորյան Սերոբ Սեդրակի (ք. Էջմիածին), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

10. Շարքային Սայադյան Կարեն Խաչիկի (գ. Գայ), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

11. Շարքային Սարգսյան Աբրահամ Արթուրի (գ. Դալարիկ), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

12. Շարքային պայմանագրային Թորոսյան Վահե Արամի (գ. Լուսաղբյուր), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

13. Շարքային պայմանագրային Ապետյան Անուշ Աշոտի (գ. Մրգաշատ), պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

14. Շարքային պայմանագրային Մխիթարյան Արման Վանիկի (գ. Արաքս), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

15. Շարքային պայմանագրային Աբգարյան Գայանե Գևորգի (ք. Էջմիածին), պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով

16. Շարքային պայմանագրային Միսակյան Խաչիկ Արամի (գ. Բամբակաշատ), պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով:

--00—ՅՄ