Պուտինն ու Փաշինյանը քննարկել են Երևանի ու Բաքվի փոխհարաբերությունները, ԼՂ-ում առկա իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 13, 24News

մմ

Վլադիմիր Պուտինը զրուցել է Նիկոլ Փաշինյանի հետ, քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանն ուղղված քայլերը և խաղաղության պայմանագրի նախապատրաստումը։ Այս մասին հայտնում է ՌԴ նախագահի պաշտոնական կայքը։

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույցում քննարկել են նաև Երևանի, Մոսկվայի և Բաքվի միջև առկա եռակողմ պայմանավորվածությունների իրականացման մանրամասները, ինչպես նաև՝ Լեռանյին Ղարաբաղում առկա իրավիճակը։

ՌԴ նախագահը նշել է բոլոր հարցերը կառուցողական ձևով և ռուս խաղաղապահների հետ համագործակցությամբ լուծելու անհրաժեշտությունը։

--00—ԱՊ