ՀՀ-ն ու Ադրբեջանը հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորություն ունեն. ԵՄ հանձնակատար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News

1.jpeg

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները երկու երկրի միջև հարաբերությունները կարգավորելու պատմական հնարավորություն ունեն։ Այս մասին Եվրախորհրդարանի լիագումար նիստում ասել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյին։

Նա հավելել է, որ կողմերը պետք է վերադառնան առարկայական երկխոսության, քանի որ շատ կարևոր հարցեր դեռ պետք է լուծվեն։

«ԵՄ-ն ակտիվորեն ներգրավված է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության աջակցությանը: Մենք դարձյալ հավատարիմ ենք՝ լինելու հուսալի միջնորդ ընդհանուր նպատակին հասնելու համար՝ անվտանգ, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկաս ստեղծելու նպատակով»,- ասել է նա։

--00—ԶՀ