Արման Թաթոյանը դասախոսել է Ցեղասպանության կանխարգելման գլոբալ կառավարական հեղինակավոր սեմինարին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

335938227_101296659581706_3816839509356091518_n.thumb_

Արման Թաթոյանը Ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կանխարգելման Աուշվից ինստիտուտի (AIPG) միջազգային թիմի կազմում դասախոսել է Ցեղասպանության և զանգվածային վայրագությունների կանխարգելման գլոբալ կառավարական սեմինարին։

Այն աշխարհում անցկացվող հեղինակավոր սեմինար է տարբեր կառավարությունների պաշտոնյաների ու փորձառու դիվանագետների (ԱՄՆ, Չիլի, Իռլանդիա, Դանիա, Լեհաստան, Բրազիլիա, Ուգանդա, Արգենտինա և այլն) համար: Սեմինարին Արման Թաթոյանը ներկայացրել է հատուկ մշակված մոդուլ Լեռնային Ղարաբաղի (Արցախի) վերաբերյալ:

AIPG-ն հիմնվել է 2006-ին, այն աշխարհի հեղինակավոր կառույցներից է, որը զբաղվում է ցեղասպանությունների ու զանգվածային վայրագությունների կանխարգելման հարցերով։

--00—ՅՄ