Հաագայի միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News

պուտին

Հաագայի Միջազգային քրեական դատարանը Վլադիմիր Պուտինին և Երեխայի իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու թույլտվություն է տվել: Պատճառը, ըստ դատարանի ձևակերպման, ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով երեխաների ապօրինի արտաքսման և նրանց՝ ՌԴ տեղափոխման փաստն է, հաղորդում է BBC-ն։ 

Նշենք՝ ՌԴ ԱԳՆ-ն այս դեպքով մեկնաբանություն է թողել․ «Միջազգային քրեական դատարանի որոշումները մեր երկրի համար ոչ մի նշանակություն չունեն, այդ թվում՝ իրավական տեսանկյունից»։

--00—ՍՊ