«Օդային տագնապի» դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները․ ուսումնավարժանք՝ Այգեկում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News

339793152_598603005512927_33272504759402292_n

Ապրիլի 5-ին Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Այգեկ բնակավայրում Արմավիրի մարզային փրկարարական վարչության կողմից անցկացվել է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով վարժանք:

Բնակավայրի շչակի միջոցով իրականացվել է ազդարարում։ Ազդարարման արդյունքում կազմակերպվել է  դպրոցի աշակերտների, ուսուցիչների և կից գործող կառույցների աշխատակիցների պատսպարում:

Ուսումնավարժության ընթացքում Արմավիրի մարզային փրկարարական վարչության մասնագետների կողմից ուսուցանվողներին ներկայացվել է «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության պաշտպանության վարվելակերպի կանոնները։

--00—ՅՄ