ՌԴ ՊՆ հրետանայինները «Ալագյազ» զորավարժարանում ոչնչացրել են պայմանական հակառակորդի թիրախները

 

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

befunky_collage_2023_04_12t124038_279.thumb_

Հայաստանում ՌԴ ՊՆ Հարավային ռազմական օկրուգի ռազմաբազայի հրետանային ստորաբաժանումները ձմեռային ուսումնավարժական ժամանակաշրջանի վերահսկողական ստուգման շրջանակում «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում խոցել են պայմանական հակառակորդին։

Հրետանավորները ոչնչացրել են միայնակ և խմբակային թիրախներ 1-ից 15 կմ հեռավորության վրա՝ օգտագործելով նավիգացիոն սարքավորումների, բալիստիկ կայանի, գիրոկողմնացույցի և ժամանակակից կապի միջոցների հետ աշխատելու հմտությունները։ Կրակելու առաջադրանքների կատարումն իրականացվել է նաև ուղիղ հուշումով՝ սահմանափակ տեսանելիության պայմաններում։

Նաև Հարավային ռազմական օկրուգի զինծառայողները իրականացրել են հրետանային «կարուսել», որի ընթացքում կատարել են հետախուզական աշխատանքներ, մարտական գործողությունների ընթացքում մշակել մանևրումներ, քողարկում և խաբուսիկ գործողությունների կիրառում պայմանական հակառակորդի հրետանու հետ։

Անօդաչու թռչող սարքերի անձնակազմերի հետ համատեղ կազմակերպվել է պայմանական հակառակորդի թիրախների տեղորոշման հետախուզում, անշարժ և արագ շարժվող թիրախների ուղղությամբ կրակելու պատրաստության կուրս, բարձրլեռնային գոտում հակառակորդի դեսանտի տակտիկական վայրէջքի մոդելավորում։

--00—ՅՄ