Հատուկ հսկողություն պահանջող 60 խոշոր հարկ վճարողներ աշխատողի չձևակերպման խախտումներ են արել․ ՊԵԿ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 11, 24News

պեկ

Շինարարության ոլորտի և հատուկ հսկողություն պահանջող խոշոր հարկ վճարողների հարկային կարգապահության բարելավման ծրագրերի շրջանակում, 2023 թ․ առաջին եռամսյակի ընթացքում բացահայտել է աշխատողի չձևակերպման ու ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման դեպքեր․

▪️շինարարության ոլորտում գործունեություն իրականացնող 12 հարկ վճարողների մոտ արձանագրվել է  աշխատողի չձևակերպման 12 խախտման դեպք: 

▪️հատուկ հսկողություն պահանջող խոշոր 60 հարկ վճարողների մոտ արձանագրվել է աշխատողի չձևակերպման 10 խախտման դեպք և ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտման 54 դեպք:

--00—ԼՄ