Բաքուն Իրանի համար դառնում է այն, ինչ Կիևը Մոսկվայի համար, պետք է գին վճարի Արցախյան պատերազմի համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

Բաքուն Իրանի համար դառնում է այն, ինչ Կիևը Մոսկվայի համար, պետք է գին վճարի Արցախյան պատերազմի համար։  Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Արցախի արտաքին գործերի նախկին նախարար Արման Մելիքյանը։ Մելիքյանի համոզմամբ, պատերազմը շարունակվում է, միայն Հայաստանն ու Արցախն են մնացել նոյեմբերի 9-ի պատանդը, իսկ մնացյալ բոլոր երկրները չեն պահպանում դա։

Մելիքյանի կարծիքով, մենք ադրբեջանական ագրեսիայի հարցում դաշնակիցներ չունենք, կարող են Իրանի հետ շահերը միայն համընկնել, բայց, ընդհանուր առմամբ, հայկական կողմերը պետք է կարողանան հույսները իրենց վրա դնել։

Ըստ նրա` եթե Բաքուն հաջողություն ունենա ՀՀ-ում, ռուս-իրանական և ռուս-չինական հարաբերությունները կվիժեցվեն։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ