Ալիևն էլ ի՞նչ ա ուզում, Փաշինյանն արդեն ասել ա, որ «Արցախն Ադրբեջան է ու վերջ»

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Ալիևն էլ ի՞նչ ա ուզում, Փաշինյանն արդեն ասել ա, որ «Արցախն Ադրբեջան է ու վերջ»: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց բժիշկ Հայկ Մանասյանը։

Մանասյանի համոզմամբ, Նիկոլ Փաշինյանը պետք է ուղիղ խոսի ժողովրդի հետ, խիզախություն դրսևորի ու պարզ բացատրի ամեն ինչ։ Ըստ նրա՝ Արագածի և Արարատի մասին ելույթները ոչ այնքան տեղին և ոչ էլ օրիգինալ էին։ Մանասյանի կարծիքով, ժողովուրդն իրականում ամեն ինչ էլ հասկանում է։

Նրա պնդմամբ, Փաշինյանի տեղը չպետք է զբաղեցնեն դևերը, պետք է գան այնպիսի մարդիկ, որոնք կկարևորեն մարդու իրավունքները, մարդուն կդիտարկեն որպես բարձրագույն արժեք։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ