Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահն այցելել է Ցեղասպանության թանգարան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 25, 24News

a13b7f1e-0a97-45a1-8b6f-ca9ab7077e30.jpg

Եվրոպական խորհրդարանում Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, կիպրացի պատգամավոր, ԵԽ-ի ԵԺԿ քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասն ապրիլի 25-ին այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան՝ Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի ուղեկցությամբ:

Թանգարանից հայտնում են, որ հյուրերին դիմավորել է փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նրանք շրջել են թանգարանում, ծանոթացել մշտական ու ժամանակավոր ցուցադրություններին:

Այցի ավարտին Լուկաս Ֆուրլասը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում:

--00—ԶՀ