Մհեր Գրիգորյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնումը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News   

a2149944-649b-473e-b466-dd7a55a4a643.jpg

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը նշել է հայ-բրազիլական երկկողմ համագործակցության զարգացման չիրացված ներուժի մասին, ընդգծել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակել Հայաստանում մի շարք ոլորտներում տեղի ունեցող բարեփոխումների շուրջ:

--00—ԶՀ