Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԽ-ները քննարկել են տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

dd

Ադրբեջանն ու Ռուսաստանը քննարկել են կիբեռսպառնալիքների դեմ պայքարի մոտեցումները, համաձայնեցրել են միջազգային տեղեկատվական անվտանգության ոլորտում համագործակցության պլանի նախագիծը, հայտնում են ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայությունից, փոխանցում է TASS-ը։ 

Քննարկվել են Ռուսաստանի և Ադրբեջանի կառավարությունների միջև միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կատարման շրջանակներում երկկողմ համագործակցության հարցերը։

Համաձայնեցվել է 2023-2025 թվականների միջազգային տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում համագործակցության հիմնական ոլորտների իրականացման պլանի նախագիծը։

--00—ՍՊ