Ադրբեջանական կողմը զորք ու ծանր տեխնիկա է կուտակել սահմանին, թիրախում ոսկու հանքն է․ Հակոբ Ավետյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

27205169_180_0_1600_1065_1920x0_80_0_0_bc52b2ee3f244a0b71497cbb4eec97da.thumb_

«Ադրբեջանական կողմը զորք ու ծանր տեխնիկա է կուտակել սահմանին, թիրախում Սոթքի ոսկու հանքն է»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում քիչ առաջ հայտնեց Գեղամասար համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը՝ նշելով, որ ռազմական գործողություններն, ամենայն հավանականությամբ, այսօրվա սադրանքով չեն ավարտվելու, առաջիկայում նույնպես գործողություններ կլինեն։

Ավետյանը նշում է՝ այս պահի դրությամբ իրավիճակը Սոթքում համեմատաբար հանգիստ է, իսկ հայկական կողմի վիրավորների մասին ինքը տեղեկացել է տարածված պաշտոնական աղբյուրներից։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ