Նախագահական ընտրությունների 2-րդ փուլը մեզ համար ավելի հեշտ կլինի․ Էրդողանի խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

Screenshot 2023-05-16 174547

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը խոսել է մայիսի 28-ին կայանալիք նախագահական ընտրությունների 2-րդ փուլի մասին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

«Մեզ համար 2-րդ փուլն ավելի հեշտ է լինելու, որովհետև ձայների տարբերությունը շատ հստակ է։ Կա մոտ 2.5 միլիոն քվեի տարբերություն»։

Իբրահիմ Քալընի կարծիքով՝ այդ տարբերությանը հնարավոր չէ հակակշռել, քանի որ իրենք պահպանելու են իրենց քվեները և դեռ մի բան էլ հնարավորություն ունեն իրենց ընտրազանգվածին նոր քվեներ ավելացնել և հաղթել:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ