Մեզ ժառանգած ապրելու իրավունքը պետք է արժևորենք պատմությունից դասեր քաղելով․ Մանե Թանդիլյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

mane

«Հաղթեցին ապրելով»․ Անի Մանուկյանի հեղինակած գրքի մոտիվներով նկարահանվող վավերագրական ֆիլմի հանգանակության երեկոյին էի մասնակցում, ֆեսյբուքյան իր էջում գրում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը․

«Գիրքը Հայոց ցեղասպանությունը վերապրած, մահն իրենց կամքով մերժած կանանց կյանքի պատմությունն է, որը ցանկանում ենք համատեղ ջանքերով նաև էկրանավորել՝ այդպես վառ պահելով անցյալի մասին մեր հիշողությունը։

Ամբողջ երեկոյի ընթացքում՝ ելույթներում և մեր զրույցներում կարմիր թելի պես առանձնանում էր միտքը՝ մեզ ժառանգած ապրելու իրավունքն ու հնարավորությունը պետք է արժևորենք և վերակառուցենք մեր պետությունը՝ անցյալը վերաիմաստավորելով և պատմությունից դասեր քաղելով․ մենք դատապարված ենք միայն ապրելով հաղթելու, քանի դեռ դասեր չենք քաղել»,- գրել է նա։