ՀՀ-ն և Ադրբեջանը պետք է զերծ մնան սադրիչ քայլերից և իրավիճակի սրումից. Զախարովան՝ Սոթքի մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Մոսկվան կոչ է անում Երևանին և Բաքվին զերծ մնալ սադրիչ գործողություններից և սահմանին իրավիճակի սրումից։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ խոսելով Սոթքում տիրող իրավիճակի մասին։

Նա նշել է, որ մայիսի 11-12-ին հրադադարի խախտումից հետո իրավիճակը կայունացել է։

«Բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական հարթությունում և դիվանագիտական մեթոդներով։ Ռուսաստանը մտադիր է նպաստել դրան, այդ թվում՝ մայիսի 19-ին Մոսկվայում կայանալիք հանդիպումների ժամանակ»,-ասել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

--00—ՅՄ