Նիդրելանդների ԱԳ նախարարը հաստատում է, որ Ադրբեջանը պետք է ապահովի Արցախի բնակիչների անվտանգությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

59886176-2c64-412c-9709-800a80b74c86.jpg

Նիդերլանդների խորհրդարանում ԱԳ նախարար Վոպկե Հուքստրայի մասնակացությամբ կայացած արտաքին քաղաքական քննարկումների ժամանակ՝ վերջերս կայացած նահանգային ընտրությունններում բացարձակ հաղթանակ տարած BBB (Գյուղացիաքաղաքացիական Շարժում) կուսակցության ղեկավար պատգամավոր Վան դեր Պլասը խորհրդարանի արտաքին գործերի մշտական հանձնաժողովի շրջանակներում հայ համայնքին հուզող հարցեր է ուղղել ԱԳ նախարարին:Այս մասին հայտնում են Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայից։ 

Հարցերին թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ձեռք բերման դեպքում՝ ինչպե՞ս կարող են Նիդերլանդներն ու ԵՄ-ն նպաստել երկարաժամկետ խաղաղության պահպանմանը և արդյո՞ք նախարարը ջանքեր կգործադրի՝ դրան հասնելու, նախարարը պատասխանել է, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջնորդությամբ բանակցություններ են ընթանում, ինչը, հուսով է՝ կհանգեցնի կայուն խաղաղության համաձայնագրի:

Նախարարը նշել է, որ էական է, Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների պաշտպանությունը, ինչի համար ամբողջությամբ պատասխանատու է հենց ադրբեջանական կողմը։ ԱՄՆ-ն և ԵՄ-ն կոչ են անում պահպանել խաղաղ բնակչության անվտանգությունը և անհրաժեշտության դեպքում նախարարը դա նույնպես կանի Նիդերլանդների Թագավորության անունից:

Վան դեր Պլասը նաև հետաքրքրվել է՝ արդյոք նախարարը տեղյակ է Եվրոպայի պահանջարկը բավարարելու համար Ադրբեջանի կողմից ռուսական գազի ներկրման վերաբերյալ:

Նախարարը պատասխանել է, որ ԵՄ-ն այս հարցով դիմել է Ադրբեջանին: Խոսքը վերաբերում է գազի փոքր քանակությանը, սակայն կարևոր է այս մասին խոսել: Նախարար Հուքստրան ընգծել է, որ ԵՄ-ն հստակ ընդգծել է, թե շարունակելու է այդ հարցը կրկին Ադրբեջանի հետ օրակարգում պահել։

Վան դեր Պլասը, շեշտելով հայ համայնքի անհանգստությունը, հարցրել է՝ արդյո՞ք «միմյանց տարածքային ամբողջականություն ընդունել» նշանակում է նաև, 2022 թվականի սեպտեմբերի 21-ի դրությամբ Ադրբեջանի կողմից զավթած Հայաստանի տարածքի (150 կմ2) վերադարձը:

Նախարար Հուկստրան նշել է, որ ընդհանուր առմամբ իրենք միշտ հանդես են գալու տարածքային ամբողջականության պահպանման օգտին, ինչը լիովին օրինական պահանջ է և համապատասխանում է ՄԱԿ-ի կանոնադրությանը։ ԱՄՆ և ԵՄ միջնորդությամբ բանակցություններում բնականաբար պետք է ներգրավված լինի նաև այս հարցը:

--00—ԶՀ