Պետք է հրաժարվենք երկիր ու ազգ քայքայող բոլոր խոտելի երևույթներից. Տեր Վաչագան քահանա Գյուրջյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 25, 24News

181902

Արցախի թեմի գլխավոր նպատակներից է եկեղեցու հովանու ներքո արցախահայությանը համախմբելը՝  և՛  խաղաղ պայմաններում, և՛  փորձությունների պահերին, «Արցապրես»-ի հետ զրույցում նշել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի  Քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը:

«Արցախյան գոյապայքարի ամբողջ ընթացքում Եկեղեցին եղել է այդ պայքարի առաջամարտիկը, ոգի և օրհնություն տվողը: Բնականաբար այսօր էլ, երբ Արցախը գտնվում է  շրջափակման մեջ և կրում է բազում զրկանքներ, Արցախի թեմը ուղղակի չի կարող անմասն մնալ իր զավակների նեղություններից: Մեծածավալ աշխատանքներ են կատարվում, այդ թվում՝  ժողովրդի հոգևոր-հոգեբանական կայունությունը պահպանելու ուղղությամբ»,- ասել է հոգևորականը:

Նրա խոսքով՝ չնայած բազում դժվարություններին՝ թեմը կազմակերպում է հոգևոր մշակութային միջոցառումներ, ուխտագնացություններ, որոնք նպատակ ունեն այս դժվարին օրերին միավորելու և հոգեպես զորացնելու  ժողովրդին: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ