Թուրքիայում Ահմեդ Դավութօղլուի և Ալի Բաբաջանի կուսակցությունները կարող են միավորվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 6, 24News

Screenshot_9

Թուրքիայում գործող ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» (ԺԱԿ-DEVA) և «Ապագա» (Gelecek partisi -GP) կուսակցությունները բանակցություններ են վարում միավորվելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Նշվում է, որ երկու կուսակցությունների ղեկավարները բանակցություններ են վարում արդեն: Այս մասին իր հոդվածում գրել է Թուրքիայի հայտնի թերթերից մեկի՝ Sözcü-ի սյունակագիր Սայգի Օզթուրքը։

Նշվում է նաև, որ երկու կուսակցություններին կարող է միանալ  նաև «Երջանկություն» (Saadet -SP) կուսակցությունը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ