Ստամբուլի արևմուտքում գրեթե մեկ օր է չեն կարողանում մարել հրդեհը․ տեսանյութ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 11, 24News

Ստամբուլի արևմուտքում տեղակայված գործարանում 18 ժամից ավելի ուժգին հրդեհը չի հաջողվում մարել։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով TGRT-ին։

Ծուխը նկատվել է դեռևս շաբաթ օրը մոտակայքում տեղակայված «Աթաթուրք» մարզադաշտից, որտեղ կայացել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։

Հրդեհը տարածվել է մարզադաշտի մոտակա Իկիտելի արդյունաբերական տարածքում վեցհարկանի գործարանի վերջին հարկը։ Մոտ 1000 քառակուսի մետր մակերեսով շենքում անհայտ պատճառով այրվել է պլաստմասե և թղթե արտադրանք։

--00—ՅՄ