ԱԺ խորհրդի նիստին սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

e4e532be-4ad8-4e32-8299-b61d7a93b64a.jpg

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հունիսի 12-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը:

Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Հունիսի 13-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 27 հարց:

--00--ԶՀ