ԱԺ խորհրդում քննարկվել և հաստատվել են հերթական նիստերի օրակարգի նախագծերը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News 

9782.jpgf5787b5-319d-4197-b58e-c8c72720b

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդն ապրիլի 28-ին գումարել է նիստ, որը վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։

Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: Մայիսի 2-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 16 հարց:

--00—ԶՀ