Արցախի ԱԺ-ն Հայաստանում հնարավոր է նիստ անի և ինքնորոշման հարցը կրկին բարձրացնի. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News

ցա

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի ժողովրդի ինքնորոշումը եւ արցախահայության ինքնորոշման անքակտելի իրավունքի ճանաչումը մշտապես եղել են ԼՂ հակամարտության կարգավորման եւ դրա շուրջ բանակցությունների անկյունաքարը:

Իսկ ի՞նչ է Ազգերի ինքնորոշման իրավունքը. այն ժամանակակից միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքն է:

Համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության և Մարդու իրավունքների համաձայնագրի՝ ինքնորոշման իրավունքը հռչակվում է որպես միակողմանի գործողության հնարավորություն՝ ուղղորդված ժողովրդի ազատությանը և վարչական տարածքի որոշակի քաղաքական կարգավիճակին, առանց որևէ ենթատեքստի և սահմանափակման։

Արցախն իր ազատ ինքնորոշման իրավունքն իրացրել է 1991 թվականի անկախության հանրաքվեով: Եւ չնայած որ Արցախի հանրապետությունը որեւէ պետության կողմից ճանաչում չի ստացել, բայց այն մշտապես եղել է կայացած համակարգ ունեցող պետություն՝ իր դրոշով, հիմնով, օրենսդիր եւ գործադիր կառույցներով ու ամենակարևորը՝ ժողովրդավարական կառավարմամբ:

Արցախի ժողովրդի ինքնորոշումը եւ սրա շուրջ միջազգային կոնսենսուսի ձեւավորումը բանակցային ողջ 30 տարիների ընթացքում եղել է հայկական կողմի առաջնահերթությունը:
Բանակցային գործընթացը, թերեւս, գլխիվայր շրջվեց 2020թ-ի 44 պատերազմից հետո, երբ հայկական կողմի բանակցային դիրքերն ամբողջությամբ խարխլվեցին:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

 

--00—ԱՊ