Մելոնին Բեռլուսկոնիին համարել է Իտալիայի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

f1cab821-c941-4695-8609-07269527bf2e.jpg

Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին իր խորը վիշտն է հայտնել երկրի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիի մահվան կապակցությամբ և նրան անվանել է Իտալիայի պատմության մեջ ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:

Իտալիայի նախկին վարչապետ, սենատոր Սիլվիո Բեռլուսկոնին, որը հունիսի 9-ին հոսպիտալացվել էր Միլանի «Սան Ռաֆայել» կլինիկա, այսօր հիվանդանոցում վախճանվել է 86 տարեկան հասակում։ Հիվանդանոցում աղբյուրները հաստատել են, որ ականավոր քաղաքական գործիչը մահացել է առավոտյան ժամը 09:30-ին (Երևանի ժամանակով 11:30-ին): Ապրիլին, նախորդ հոսպիտալացման ժամանակ, նախկին վարչապետին բուժող  բժիշկներն առաջին անգամ հայտնեցին, որ նա տառապում էր քրոնիկական լեյկեմիայով։

«Սիլվիո Բեռլուսկոնին առաջին հերթին մարտիկ էր, նա մարդ էր, որը երբեք չի վախեցել պաշտպանել իր համոզմունքները, և հենց այդ խիզախությունն ու վճռականությունը նրան ամենաազդեցիկ մարդկանցից մեկը դարձրին Իտալիայի պատմության մեջ, ինչը նրան թույլ տվեց ամենաիսկական բեկումները կատարել քաղաքականության, հաղորդակցության և ձեռնարկատիրության աշխարհում», - հայտարարել է Մելոնին տեսաուղերձում։

 --00--ԶՀ