Բաքուն ՀՀ-ի դեմ ուժային գործողության է դիմելու, քանի որ ուզածը չի ստանում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 12, 24News

Բաքուն ՀՀ-ի դեմ ուժային գործողության է դիմելու, քանի որ ուզածը չի ստանում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը։

Խալաթյանի համոզմամբ, վաշինգտոնյան հարթակը չեղարկվեց, քանի որ Ռուսաստանը ճնշումներ էր գործադրել Հայաստանի վրա, որպեսզի նա չգնա միակողմանի զիջումների։ Ըստ նրա՝ հենց այս հանգամանքը հաշվի առնելով՝ Բաքուն չի գնացել Վաշինգտոն, քանի որ չէր ստանալու այն, ինչ-որ ուզում էր։ Փորձագետի պնդմամբ, ՀՀ իշխանությունները արհեստականորեն ուռճացնում են միջանցքի թեման՝ փորձելով Արցախի կորուստը արդարացնել իբրև թե միջանցքի դեմ պայքարելով։

Ըստ նրա՝ Մոսկվան այդ հարցում ճնշում չի գործադրում Հայաստանի վրա, և եթե Հայաստանը չուզի դա, ապա ռուսները կաջակցեն, բայց եթե ՀՀ իշխանությունները գնան այդպիսի զիջման, ապա այդ միջանցքը պետք է վերահսկեն ռուսները։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ