ԼՂ հարցում ԵՄ-ն պետք է ոչ միայն միջնորդական ջանքեր գործադրի, այլև երաշխիքներ տրամադրի․ ԵԽ պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24news

sg

Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ֆաբիո Կաստալդոն գործընկերներին կոչ է արել քայլեր ձեռնարկել Արցախի հայ ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար: Իր ելույթում նա, մասնավորապես, ասել է․

«Այժմ մենք տեսնում ենք համապարփակ խաղաղության համաձայնագրի հնարավորությունը։ Կարծում եմ, որ այստեղ կարևոր է, որ ԵՄ-ն իր դերը խաղա՝ ոչ միայն միջնորդական ջանքեր գործադրելով, այլև տրամադրելով երաշխիքներ, որոնք արդարացիորեն պահանջում է հայկական կողմը։

Մենք պետք է հասկանանք, թե ինչ դեր կարող ենք ունենալ, որ հնարավոր խաղաղ համաձայնագիրն իսկապես ընդունելի լինի երկու կողմերի համար՝ հետագա հակամարտությունից խուսափելու համար:

Մենք պետք է հասկանանք, թե ինչ կարող ենք անել Բաքվի կողմից պահվող ռազմագերիների վերադարձը հեշտացնելու համար։ Եվ վերջապես, ինչպես կարող ենք նպաստել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգության ապահովման միջազգային մեխանիզմին»,- նշել է նա։ 

--00—ՍՊ