ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության օդերևութաբանի օրվա՝ մարտի 23-ի կապակցությամբ․
«Այսօր Օդերևութաբանության համաշխարհային օրն է: Աշխարհի ողջ օդերևութաբանական հանրությունը նշում է այն՝ սկսած 1951 թվականից՝ որպես Օդերևութաբանության միջազգային օր: Հայաստանը 2004 թվականից՝ արդեն 15 տարի, նշում է օդերևութաբանի մասնագիտական տոնը:
Շնորհավորում եմ բոլոր օդերևութաբաններին այս տոնի կապակցությամբ, մաղթում նրանց հաջողություններ աշխատանքում և երջանկություն անձնական կյանքում»: