Արյան կարիք կա ամեն օր․ կամավորները արյունաբանական կենտրոնում էին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24news

dd

Հունիսի 14-ի՝ արյան դոնորի համաշհարհային օրվա շրջանականում աշխարհի բազմաթիվ երկրներում կազկապերպվում են միջոցառումներ, որոնց ամեն տարի միանում է նաև Հայաստանը։

Այս գլոբալ արշավի նպատակն է արյան կամավոր դոնորության խրախուսումը։

Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում այսօր բազմաթիվ կամավորներ միացան արշավին և նվիրաբերեցին իրենց արյունը, ինչպես նաև՝ հանրապետության արյան կայաններում, տեղեկանում ենք կենտրոնի մամուլի ծառայությունից․

«Բոլոր դոնորները ստացան գեղեցիկ հուշանվերներ և ներկայացման տոմսեր, որոնք անվճար տրամադրվել են Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական, Կ․ Ս․ Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական, Պատանի հանդիսատեսի և Հովհ․ Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնների կողմից։

Շնորհակալություն ենք հայտնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, Հայաստանի Կարմիր Խաչ ընկերությանը՝ մշտապես մեր կողքին լինելու համար, և, իհարկե, մեր բոլոր դոնորներին․․․

Հիշե՛ք՝ արյան կարիք կա ամեն օր․ «Նվիրիր արյուն, նվիրիր պլազմա, նվիրիր կյանք. արա դա հաճախ»»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

--00—ՍՊ