«Ամեն ինչ կարվի Ղարաբաղի հայերի ինտեգրման համար»․ Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 17, 24News

72e03b2c-0ae2-476a-b822-47dbc438d9ca.jpg

Ադրբեջանի արտաքին գերատեսչությունը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է ամեն ինչ անել Ղարաբաղի շրջանում բնակվող ծագումով հայերին իր քաղաքական, իրավական և սոցիալ-տնտեսական շրջանակներում ինտեգրելու համար: Այս մասին գրում է «Ազատությունը»։

Այդ մասին հրապարակումը տեղադրվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության Twitter-ի էջում:

«Ադրբեջանի սահմանադրությունը և օրենսդրությունը և մեր կողմից ընդունված միջազգային փաստաթղթերը դրան հասնելու ամուր հիմք են ապահովում», - ասվում է հաղորդագրությունում:

--00--ԶՀ