Բաքուն որևէ կապ չունի ԼՂ հայերի՝ Հայաստան կամ այլ երկիր տեղափոխվելու որոշման հետ. Ադրբեջանի ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 28, 24News

Screenshot_35

Ադրբեջանը որևէ կապ չունի Լեռնային Ղարաբաղի հայերի՝ Հայաստան կամ այլ երկիր տեղափոխվելու որոշման հետ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ Բաքուն պատրաստ է նրանց համար ավելի լավ կյանքի պայմաններ ստեղծել:

«Հայաստանը այժմ պետք է կենտրոնանա Ադրբեջանի հետ խաղաղության և վստահության կառուցման վրա՝ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքների հիման վրա»,-ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ