Բաքուն արձագանքել է Մակրոնի երեկվա հայտարարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6, 24News

l_53x0wh_1483x864z_0_5301

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի երեկվա հայտարարություններին՝ նշելով, որ Ֆրանսիան է դեմ արտահայտվել Թուրքիայի մասնակցությանը Գրանադայում կայանալիք հնգակողմ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ երեկ Մակրոնն ափսոսանք է հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի համաժողովին Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների բացակայության կապակցությամբ։

«Միջոցառման մասնակիցներից յուրաքանչյուրը քաջատեղյակ է, որ հանդիպմանը Թուրքիայի մասնակցության դեմ հանդես է եկել ֆրանսիական կողմը։ Ֆրանսիայի նախագահի կողմից այս հարցի վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածումը անհարիր մոտեցում է պետության ղեկավարի համար», - ասված է հաղորդագրության մեջ։

--00—ՅՄ