Շնորհակալ եմ Պուտինին ու Միշուստինին. 1 օրում Լարսի անցակետով 1400 մեքենա է անցել. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

Շնորհակալ եմ Պուտինին ու Միշուստինին. 1 օրում Լարսի անցակետով 1400 մեքենա է անցել։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության հերթական նիստի ընթացքում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանը կառավարության նիստում շնորհակալություն հայտնեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և վարչապետ Միխայիլ Միշուստինին՝ Վերին Լարսի անցակետով մեքենաների բացթողման ծավալի զգալի ավելացման համար։

«Այս հարցը մշտապես եղել է Ռուսաստանի Դաշնության նախագահի և ՌԴ կառավարության ղեկավարի հետ իմ քննարկումների օրակարգում։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Պուտինին և վարչապետ Միշուստինին այս հարցում հետևողական աշխատանքի համար», - քննարկման ընթացքում հավելել է գործադիր մարմնի ղեկավարը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ Վերին Լարսի անցուղիները 11-ից հասել են 39-ի, ինչը շատ մեծ ու կարևոր փոփոխություն է։ «Մեր ռեկորդը օրական 300 բեռնատար էր, այսօր հասել է 1400-ի։ Ես կարծում եմ, որ սա մի լուծում է, որը հայկական բեռների համար որևէ խոչընդոտ չպետք է առաջացնի։ Ընդ որում, հնարավորություն կա անհրաժեշտության դեպքում մոդուլային լուծումներ էլ լինեն։ Իրոք, ռուսական կողմը շատ մեծ գործ է արել», - նկատել է նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ