Պուտինն ու Ռաիսին հեռախոսազրույց են ունեցել. վերջինս իր աջակցությունն է հայտնել ՌԴ ղեկավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

9c436732-1ba7-4a6a-b1d6-94aaca25cbde.jpg

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Իրանի Իսլամական Հանրապետության առաջնորդ Էբրահիմ Ռաիսին հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին հայտնել են Կրեմլից։

Ըստ հաղորդագրության՝ Իրանի նախագահը լիակատար աջակցություն է հայտնել Ռուսաստանի ղեկավարությանը հունիսի 24-ի իրադարձությունների կապակցությամբ։

«Քննարկվել են փոխշահավետ երկկողմ համագործակցության հետագա զարգացման հեռանկարները՝ շեշտը դնելով առևտրի, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում առկա համաձայնագրերի գործնական իրականացման վրա», - հավելել են Կրեմլից։

--00--ԶՀ