Մեկ շաբաթում արձանագրվել է 4566 խախտում․ ՆԳ ոստիկանություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 26, 24News

Հունիսի 19-ից 26-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4566 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 143 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 171, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 261 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 60, չամրակապված վարելու՝ 158, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 230, հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու՝ 149 իրավախախտումներ։ 150 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 326-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 1030-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 95 անձ։

Նույն ժամանակահատվածում Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 7564 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 140 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 120, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 412 անձ։

Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 63, չամրակապված վարելու՝ 1034, վարելիս ծխախոտային արտադրատեսակ օգտագործելու՝ 161 իրավախախտումներ։ 296 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1141-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 938-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու բաժիններ են տարվել 19 անձ։

--00--ՍՊ