Շիրակի մարզում Nissan-ը մխրճվել է Zil 130-ի մեջ. բժիշկները պայքարում են 3 վիրավորների կյանքի համար

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 2, 24news

Screenshot_4

Այսօր՝ հուլիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 18:45-ի սահմաններում Փոքր Մանթաշ-Սարալանջ միջհամայնքային ավտոճանապարհին բախվել են Nissan Teana եւ Zil 130 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիիկ Շամշյանը, վթարի հետեւանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են հասել գյուղացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրի բժշկական կենտրոն:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ​ ոստիկանության պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կյուրեղյանի եւ ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ