Տավուշում շարունակվում է ամառային զորակոչը

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24news

զորակոչ

Այսօր՝ հուլսի 6-ին, Բերդ համայնքի զորակոչիկների ևս մի խումբ մեկնել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության, հայտնում է Տավուշի մարզպետարանը։

Զորակոչիկներին խաղաղ ու անփորձանք ծառայություն են մաղթել Բերդ համայնքի ղեկավար Աստղիկ Հակոբյանը, Վերին Ծաղկավան բնակավայրի վարչական ղեկավար Աղասի Ղազարյանը, Բերդ համայնքի ավագանու անդամ Արամ Նիգոյանը, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության Տավուշի մարզի Բերդի տարածքային ստորաբաժանման զորակոչի բաժանմունքի ավագ մասնագետ Վահագն Մելիքյանը, զորակոչիկների հարազատները:

--00—ՍՊ