Նիդերլանդներից ՀՀ ժամանած փորձագետները կիսվում են առողջության ապահովագրության համակարգի փորձով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News

ԱՆ

Նիդերլանդներից ժամանած հիվանդանոցային, պետական և ապահովագրական ոլորտների փորձագետները շահագրգիռ գերատեսչությունների հետ կիսվում են առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրման և բժշկական ծառայությունների որակի բարելավման փորձով, հայտնում են Առողջապահության նախարարությունից։ 

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ հանդիպման ժամանակ փորձագետներն ընդգծել են փուլային ներդրմամբ մոդելի առավելությունները, ինչն ապահովում է համակարգի պատրաստվածությունը նման խոշոր բարեփոխման։

Կողմերը քննարկել են նաև ապահովագրական հիմնադրամի կառավարման, առողջապահական ծառայությունների որակի ռազմավարության ներդրման և զուգահեռ իրականացվող այլ բարեփոխումների հետ կապված հարցեր։

--00—ՍՊ