24 ահազանգ է ստացվել․ հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում հրդեհներ են բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News

հրդեհներ

ՆԳՆ Փրկարար ծառայությունը հաղորդում է․ Հուլիսի 4-6-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝

Երևանի Ավան վարչական շրջանում՝ 6400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 1600 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1000 քմ,

Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Կարբի գյուղում՝ 2000 քմ,

Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում՝ 3200 քմ, Չարենցավան քաղաքում՝ 500 քմ, Եղվարդ քաղաքում՝ 200 քմ, Պտղնի գյուղում՝ 14000 քմ, Արզական գյուղում՝ 2,5 հա, Արզնի գյուղում՝ 2300 քմ, Քարաշամբ գյուղում՝ 7000 քմ, Գետամեջ գյուղում՝ 3000 քմ, Բալահովիտ գյուղում՝ 1000 քմ, Ձորաղբյուր-Աբովյան ավտոճանապարհին՝ 8000 քմ,

Սյունիքի մարզի Վարդանիձոր գյուղում՝ 2000 քմ

Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր մոտ 8 հա։

--00—ՍՊ