Սանկտ Պետերբուրգում հայկական գինեգործությանը նվիրված ցուցահանդես է կազմակերպվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 10, 24News

ss

Հուլիսի 9-ից 10-ը Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցավ հայկական գինեգործությանը նվիրված ArmWine ցուցահանդեսը, որի շրջանակներում ներկայացված էին ավելի քան 200 գինիներ, հաղորդում են Զբոսաշրջության կոմիտեից։ 

ArmWine 2023-ին մասնակցեցին 35 գինեգործներ, 8 տուրօպերատորներ Հայաստանից, ինչպես նաև Ռուսաստանից արտադրության ղեկավարներ, էնոլոգներ, բրենդ ամբասադորներ, սոմելյեներ, գինեգործական տուրերի կազմակերպիչներ:

ArmWine-ի շրջանակներում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեն ներկայացրեց էնոգաստրոնոմիկ տուրերի ոլորտում մասնագիտացած հայաստանյան տուրօպերատորներին և «Հայաստան՝ թաքնված ուղի» ֆոտոցուցահանդեսը։

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը պանելային քննարկման շրջանակներում խոսեց ԵԱՏՄ գինու շուկայի զարգացման հեռանկարներից:

Էնո-զբոսավար Անահիտ Կարապետյանը հանդես եկավ «Էնոգաստրոնոմիկ Հայաստան. համեղ արահետներ գինու սիրահարների համար» դասախոսությամբ:

--00—ՍՊ