Փոխվարչապետը և ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրենը խոսել են դպրոցների սեյսմիկ անվտանգության մասին

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 17, 24news

1115605

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը հուլիսի 17-ին հյուրընկալել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի  տնօրեն Պաոլո Սպանտիգատիին՝ պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ, եւ այդ պաշտոնում նրան փոխարինող Դոնալդ Լամբերթին:

Շնորհակաություն հայտնելով Պաոլո Սպանտիգատիին Հայաստանում ծավալած ակտիվ եւ արդյունավետ գործունեության համար՝ Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է ԱԶԲ հետ համագործակցության շրջանակներում գրանցած կարեւոր ձեռքբերումներին։

Շնորհավորելով Դոնալդ Լամբերթին նշանակման կապակցությամբ՝ փոխվարչապետը վստահություն   է հայտնել  ԱԶԲ-ի հետ հաստատված արդյունավետ փոխգործակցության շարունակականության վերաբերյալ:

ԱԶԲ հայաստանյան գրասենյակի  նորանշանակ  տնօրենը, շնորհակալություն հայտնելով փոխվարչապետին ջերմ ընդունելության համար, վերահաստատել է ԱԶԲ հանձնառությունը՝ երկկողմ գործակցության գերակայություններին համահունչ համագործակցության ամրապնդման վերաբերյալ:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև քաղաքային կայուն զարգացմանը և  դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված հարցերի վերաբերյալ։

Զրուցակիցները հատուկ անդրադարձ են կատարել նաև ոռոգման ենթակառուցվածքների զարգացման և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման անհրաժեշտությանը՝ ընդգծելով այս ուղղությամբ համագործակցության ընդլայնման կարևորությունը:

--00—ՅՄ