Բերեզովսկին խորհուրդներ է տվել Սպերցյանին՝ ինչ անել Այաքս տեղափոխվելու դեպքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24news

spercyan-iz-za-lyubvi-k-kras

Հայաստանի ազգային հավաքականի, «Զենիթի», «Դինամոյի» և «Խիմկիի» նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին, որն այժմ աշխատում է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում, խորհուրդներ է տվել «Կրասնոդարի» և ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, եթե ֆուտբոլիստը տեղափոխվի Ամստերդամի «Այաքս»։

«Խորհուրդ եմ տալիս հնարավորինս արագ հարմարվել, սկզբում հոգեպես պատրաստ լինել որոշ դժվարությունների, այդ թվում՝ լեզվական. լեզուն ավելի արագ սովորել, հանգիստ զգալ»,- Բերեզովսկու խոսքերն է մեջբերում Sportball24-ը։

2022/2023 մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 41 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է 14 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։

Աղբյուրը՝ Armsport.am

--00—ՅՄ