Արցախին այսօր պետք է անվտանգություն և հաց, ո՞վ կարող է դա ապահովել՝ ես, դուք, բոլորդ․ հնագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 25, 24News

սս

«Արցախին այսօր պետք է անվտանգություն և հաց։ Ո՞վ կարող է դա ապահովել՝ ես, դուք, բոլորդ․․․ Եկեք այդ քայլի մասին մտածենք, եկեք մի բան անենք, որ վաղը այսպես չլինի»։ Այդ մասին Ազատության հրապարակում ի աջակցություն Արցախի հրավիրված ակցիայի ժամանակ իր ելույթում նշել է Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանը․

«Թե չէ պաթոսախեղդ անել, մեծ-մեծ բառեր ասել, գոչել, հետո գնալ տուն, վաղը նույն վիճակում հայտնվել, ընդունելի չէ։ Ո՞ւր են մեր ազգի խելոքները, ինչո՞ւ մեկը չի ասում այ սա անենք, այս մեկը անենք։ Նորից եմ ասում՝ Արցախին հաց և անվտանգություն։ Սատանայից իմաստուն եղեք, խորամանկ եղեք, ճարպիկ եղեք, սատանայի հետ պայմանագիր կնքեք։ Մեզ պետք է հաց և անվտանգություն։ Մնացած գաղափարները դրանից հետո, դրանից հետո, դրանից հետո․․․»,- ասել է նա։ 

--00—ՍՊ