Պետությունների «կադաստրի վկայականը» խարիզմատիկ առաջնորդները նվաճում են, այն չեն մուրում․ Գևորգյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News

Պետությունների «կադաստրի վկայականը» խարիզմատիկ առաջնորդները նվաճում են, այն չեն մուրում։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց արևելագետ, դոցենտ Գոռ Գևորգյանը։

Գևորգյանի համոզմամբ, ներկայումս մենք որբացած կարգավիճակում ենք գտնվում միջազգային հարաբերություններում՝ չկարողանալով լուծել մեր խնդիրները։ Ըստ նրա՝ Ադրբեջանը Հայաստանի դեմ սողացող էքսպանսիա է իրականացնում, ինչից հետևում է, որ Արցախից հետո թիրախում է հայտնվելու Սյունիքը։

Այս առումով Գևորգյանը նշեց, որ հենց Արցախն էր մեր անվտանգային համակարգի կարևորագուն բաղադրիչը, ինչի կորուստը անդառնալի հետևանքների կարող է հանգեցնել։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

--00—ԱՊ