Իմ հարազատները գտնվում են Արցախում, իմ սիրտը չի կարող չցավել. Ռազմիկ Ամյանը տեսաուղերձ է հղել

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 28, 24news

Screenshot_4

Ես առաջին անգամ պետք է խոսեմ այս մասին, որովհետև արդեն բավականին երկար ժամանակ է, ինչ ծայրահեղ ծանր վիճակում են  գտնվում հայերիս մի մասը, արցախցիների վիճակը և ակնհայտ տեսնում ենք, որ գնալով շատ ավելի է ծանրանում։ Ինչպես գիտենք, սնունդն էլ, դեղորայքն էլ թերի է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հրապարակված տեսաուղերձում ասել է երգիչ Ռազմիկ Ամյանը։

Նա նշել, որ չգիտես ինչու՝ միջազգային հանրությունը դրա մասին լռում է և լուծում չեն կարողանում տալ․ «Մեկ դարից ավելի է՝ հայերս պայքարում ենք ցեղասպանության հարցի շուրջ, որոշ դեմոկրատ երկրներ ճանաչել են, որոշները լռում են և այսօր ակնհայտ նույնը տեղի է ունենում Արցախիս ժողովրդի հետ։ Ցեղասպանում են մեզ։ Իհարկե, հասկանում եմ, թե ինչի համար է այդպես, բայց ցանկությունս մեկն է, եթե իմ խոսքը կարող եմ լսելի դարձնել աշխարհին՝ երջանիկ կլինեմ»,-ասել է նա։

Մանրամասն՝ տեսաուղերձում։

--00—ՅՄ