«Միասին» շարժումը պահանջում է Փաշինյանից չեղարկել Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 1, 24News

միաս

«Միասին» շարժումը արձանագրում է, որ Հակարիի կամրջի մոտ Ադրբեջանի ապօրինի անցակետում ՀՀ քաղաքացի Արցախի Հանրապետության բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումը միջազգային Կարմիր Խաչի ներկայացուցիչների աչքերի առաջ, ապօրինություն է։ ՀՀ քաղաքացուն ներկայացված կեղծ մեղադրանքները՝ ադրբեջանցիներին իբրև խոշտանգելու և ցեղասպանական գործողությունների մասնակից լինելու, արդեն վերջնականապես բացահայտում են Իլհամ Ալիևի ոճրագործ ծրագիրը, որի մեկնարկը տրվել է 2022 թվականի դեկտեմբերին՝ Բերձորի (Լաչինի) միջանցքի երթուղու կտրուկ փոփոխությունից հետո, Արցախի քայլ առ քայլ ցեղասպանական շրջափակումն էր։

Իրողությունն այն է, որ ՀՀ իշխանությունների յուրաքանչյուր դիվանագիտական, ռազմաքաղաքական քայլ հանգեցրել է ծայրագույն կորուստների՝ Բերձորի, Աղավնոյի, Սուսի լռելյայն հանձնումը պատժվեց Բերձորի միջանցքի լուծարման ծրագրով, Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում հայկական՝ անկլավ կոչված տարածքների հետ միասին, հանգեցրեց Արցախի բացարձակ շրջափակման, Բերձորի միջանցքի փոխարեն Աղդամ - Խանքենդի կոչված կեղծ ճանապարհի այլընտրանքով։

ՀՀ իշխանությունները անճար կեցվածք ունեն, միջոց չձեռնարկելով հայկական բեռնատարները առաջին օգնության հումանիտար բեռներով Կոռնիձորից Ստեփանակերտ հասցնելու համար։ Իսկ Արցախում հղի կանայք, երեխաներ, հիվանդներ են թերսնումից ու անմարդկային շրջափակումից մահվան եզրին, արցախցի երկու մանուկ արդեն զոհ են դարձել այս ցեղասպանական գործողությունների։

«Միասին» շարժումը պահանջում է Նիկոլ Փաշինյանից չեղարկել սեփական հայտարարությունը՝ Արցախը և հայկական անկլավ կոչվող տարածքները Ադրբեջանի կազմում ճանաչելը, հրատապ հրավիրել ՄԱԿ-ի Ախ նիստ՝ ցեղասպանական վտանգը կանխելու համար։ Հիմնավորումները ծանրազդեցիկ են և բազում։

Հակառակ պարագայում, Ադրբեջանը, ի թիվս այլ մեր իրական հերոս ազատամարտիկների, հարմար պահին «առևանգելու» է նաև Ն․ Փաշինյանին ու նրա թիմակիցներից շատերին։ Պատմությունը վկա։ Եւ ոչ մի Շարլ Միշել նրանց չի փրկի ադրբեջանցիների դատավճիռներից՝ նրանց «հարմարավետ» տեղավորելով Բաքվի բանտերում։ Արդեն գիտենք, ինչպես է Իլհամ Ալիևը պահում իր պայմանավորվածությունները։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից գրեթե ոչինչ չի մնացել։  Ժամն է հետ կանգնելու, կա՛ր սխալ որոշումների ժամանակ,եկել է այդ սխալներից հրաժարվելու ժամանակը։

--00—ԼՀ